Մենք չենք հավատում հակակոռուպցիոն խորհրդի արդյունավետությանը. Հեղինե Բիշարյան

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցությունը չի անդամակցել կառավարության կողմից ստեղծված հակակոռուպցիոն խորհրդին, քանի որ դրա գործունեության հանդեպ հավատ չունեն. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Տարիների ընթացքում նման կառույցներ ստեղծվել են, սակայն որևէ արդյունք չի եղել: Մենք գտնվում ենք, որ սա ձևական բնույթ կրող կառույց է»,- ասաց Հ. Բիշարյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վաղը՝ հուլիսի 28-ին տեղի է ունենալու հակակոռուպցիոն խորհրդի անդրանիկ նիստը, թեև խորհուրդը այդպես էլ լիարժեք չի կազմավորվորվել, Հ. Բիշարյանը նորմալ չէ համարում. «Միգուցե այդ հարցին իրենք պետք է պատասխանեն, թե ի՞նչ իմաստ ունի նիստ հրավիրելը: Միգուցե այդպիսիով փորձում են կայացնել խորհուրդը»:

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ հակակոռուպցիոն խորհրդին պետք է անդամակցեին Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերից մեկական ներկայացուցիչ և մեկական ներկայացուցիչ երկու հասարակական կազմակերպություններից: Սակայն ԱԺ ընդդիմադիր 5 խմբակցություններից 4-ը, նաև երկու հասարակական կազմակերպություն ներկայացված չէ խորհրդում: Ինչպես հայտնի է, հասարակական կազմակերպությունները, նաև ԱԺ 4 ընդդիմադիր ուժերի խմբակցությունները հրաժարվել են անդամակցել խորհրդին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ