Այս լուծումը հավանական է, որ կբերի կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի. Վարուժան Հոկտանյան

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չի կարողանա մասնակցել հուլիսի 28-ին կայանալիք Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին` աշխատանքային ծանրաբեռնվածոթւյան պատճառով:

Խոսելով այն հանգամանքից, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված են նաև Տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակի ներկայացման և Նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման վերաբերյալ խնդիրներին առնչվող զեկույցները, որոնք ներկայացնում են խորհրդի անդամ չհանդիսացող ՀԿ-ներ, պարոն Հոկտանյանը շեշտեց, որ դրանք առաջնային կարևորության չեն. «Մենք ինչու չուզեցինք մտնել, որովհետև այս ինստիտուցիոնալ լուծումը շատ ավելի հավանական է, որ կբերի կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիայի, քան թե իսկապես լուրջ պայքարի: Սա այն կառուցվածքային լուծումը չէր: Մենք ի սկզբանե չենք ուզել անդամակցել, այլ դիտորդի կագավիճակով լինել, քանի որ հավանական ենք համարում իմիտացիայի, դրան մասնակից չենք կարող լինել: Չնայած ասում էինք, որ եթե ժամանակին լինի լուրջ մոտեցումներ, միգուցե մեր կողմից այլ քայլեր ձեռնարկվեին»:

Բացի այդ, պարոն Հոկտանյանին մտահոգում է այն հանգամանքը, որ խորհրդի նիստին հիմնական զեկուցողի դերում են հանդես գալիս մարմնին չանդամակցող ՀԿ-ներ. «Եթե կար այդպիսի կոնսենսունս, ինչ-որ տեղ սպոնտան, եթե զեկուցող են, ապա դա արդեն դիտորդ չի»:

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նաև համաձայնվեց այն մտքի հետ, որ փոխարենը խորհրդի առաջին նիստին քննարկման դրվի այն հարցը, թե ինչու մարմնի աշխատանքներին չցանկացան մասնակցել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, ՔՀԿ-ների Հակակոռուպցիոն կոալիցիան և բազմաթիվ ՀԿ-ներ ու ոչ մի կազմակերպություն չդիմեց մրցույթին, խորհուրդը նախընտրում է քննարկել երկրորդական բնույթի հարցեր:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ