Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը նոր միջնորդություն է ներկայացրել

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ իրականացնելու գործով մեղադրվողներից Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հուլիսի 20-ին վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել`իր պաշտպանյալի նկատմամբ կիրառած խափաման միջոց՝ կալանքը փոփոխելու համար: Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը մերժվել է իր բողոքը՝ բացարձակապես անհիմն պատճառաբանությամբ: Փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, սպառել տեղական ատյաններն ու հասնել մինչ եվրոպական դատարան. «Այսօր մեզ համար Վճռաբեկ դատարան գոյություն չունի: Մենք դիմելու ենք Վճռաբեկ, զուտ այն սպառելու համար, որ հնարավորություն ունենանք հասնել Եվրոդատարան»

Հայկ Ալումյանը երեկ նաև նոր միջնորդություն է ներկայացրել. «Գրավի դիմաց միջնորդություն եմ ներկայացրել առաջին ատյանի դատարան, որպեսզի պաշտպանյալիս նկատմամբ կիրառվի գրավ»,- ասաց նա՝ փոխանցելով, որ դեռևս քննության օրը նշանակված չէ:

Հիշեցնենք՝ Արա Բուղադյանը ձերբակալվել է հուլիսի 3-ին։ Նա, ինչպես նաև 3 քաղաքացիներ, մեղադրվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ մայիսի 20-ին սպանության փորձ կատարելու: Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին  դիտավորությամբ պատվերով կյանքից զրկելու փորձի դրդչության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել