Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության հունիսի 18-ին պայմանագիր է կնքել «Քեթրին գրուպ» ընկերության հետ` ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար: Պայմանագրի ընդհանուր արժեքը 3 միլիոն 107 հազար դրամ է:

Թերևս այնքան էլ արտասովոր չլիներ այս գնումը, եթե չլիներ մի փոքր հանգամանք: Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Քեթրին գրուպ» ընկերության հիմնադիրներից մեկը ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն է:
