Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքի 135.2-րդ հոդվածը սահմանում է տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելու դեպքում նախատեսված տուգանքի չափը:
Այսպես, տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 ՀՀ դրամ:
Իսկ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն 20000 ՀՀ դրամ: