Այսօր տեղի ունեցավ Հակակոռուպցիոն ամառային ճամբարի վերջին օրը։ Դասախոսությամբ հանդես եկավ «Արմակադ» ցանցի հիմնադիր Խաչիկ Գեւորգյանը։ Նա ներկայացրեց կրթական հնարավորությունները Հայաստանում և արտերկրում, խոսեց կարիերայի զարգացման հեռանկարներից։
Այս սեմինարից հետո եղան բանավեճեր կոռուպցիոն խնդիրների շուրջ։