Ղեկավար պաշտոններով անձանց աշխատավարձը սահմանված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:
Այսպես, օրենքի 5-րդ հոդվածը նշում է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:
Այդ աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի ութսուն տոկոսից եւ գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի հարյուր քսան տոկոսը: Բազային աշխատավարձը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային աշխատավարձից ավելի ցածր:
Այս հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի չափը սահմանել` հիմք ընդունելով բազային աշխատավարձի եւ գործակցի մեծության մինչեւ 10 տոկոսը գերազանցող չափի արտադրյալը: