«Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եվ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է կրծքով կերակրող կանանց իրավունքները:
Այսպես, երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եվ մանկական սննդի շրջանառության մասին կրծքով կերակրող կինն իրավունք ունի`
1) ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար.
2) ստանալու տեղեկատվություն կրծքով կերակրման առավելությունների, ինչպես նաև մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցման վերաբերյալ.
3) ստանալու կրծքով կերակրման ապահովման հետ կապված անվճար բժշկական խորհրդատվություն:
Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում: