ԱՄՆ քաղաքացին հետախուզվում էր հարկերը վճարելուց խուսափելու մեղադրանքով

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 8-ին, ժամը 21.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 1974 թ. ծնված Արամ Ու.-ն, որը 2012 թ. ապրիլի 18-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել