Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանին դեմ հարուցված գործով դատավարությունը:
Նիստը սակայն հետաձգվեց` մեղադրանքը պաշտպանող դատախազի և ամբաստանյալ Դավիթ Թամրազյանի բացակայության պատճառով: Դատախազը չէր ներկայացել նիստին` աշխատանքից ազատվելու պատճառով:
Նիստը հետաձգվեց երկու շաբաթով. այն տեղի կունենա հուլիսի 17-ին, ժամը 13:00-ին:
Իրավաբան.net