Ի՞նչ վիճակում է երեկ ծննդատանը հրազենային վիրավորում ստացած կինը

Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում երեկ տեղի ունեցած միջադեպից տուժած կնոջ առողջական վիճակում նկատելի է չնչին դրական տեղաշարժ, սակայն դեռևս` ժամը 10:00-ի դրությամբ մնում է կայուն ծանր. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվության բաժնից:

Բարեհաջող անցած վիրահատությունից հետո հիվանդը եկել է գիտակցության: Կնոջ առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հենց հիվանդասենյակում ամուսինը կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել