Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարներից մի երիտասարդ տղայի ինքնազգացողությունը վատացավ ու նա վայր ընկավ աղբաններից կառուցված բարիկադի վրայից:
Րոպեներ անց ժամանեց շտապօգնությունը: Բժշկուհին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ տղան խոց է ունեցել ու այս օրերի գերլարվածության հետևանքով ինքնազգացողությունը վատացել է: Նա ասաց, որ երիտասարդը պետք է գնա տուն և հանգստանա, սակայն նա համառում էր:
Մեզ հետ զրույցում Էդգարն ասաց, որ շարունակելու է պայքարել մինչև վերջնարդյունքի հասնելը: