ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 15-ին, ժամը 22.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ. Սարկավագի և Քանաքեռի 12-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1955 թ. ծնված Կարինե Բաբաջանյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունիսի 22-ին, ժամը 06.45-ին, Կ. Բաբաջանյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
Վրաերթի ենթարկված կինը 7 օր անց մահացավ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/08/DSC03290-vrayert-avtovtar-copy.jpg)