Մահացել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ Աշոտ Հովհաննիսյանը

Հակակոռուպցիոն կոալիցիան ցավով տեղեկացնում է, որ հունիսի 16-ին՝ 54 տարեկան հասակում, մահացել է հայտնի հասարակական գործիչ, «Դիլնետ սերվիս» հասարակական կազմակերպության նախագահ, հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ Աշոտ Հովհաննիսյանը:

Անգնահատելի է նրա ներդրումը ՀՀ հասարակական կյանքում և հակակոռուպցիոն պայքարում:

Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներն իրենց խորին ցավակցությունն են հայտնում ճանաչված հասարակական գործչի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
19.06.2015թ.

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ