Ամբաստանյալի աթոռին են Բուլղարիայի և Թուրքիայի քաղաքացիներ. Երևանից Թուրքիա կոկային տեղափոխելու փորձ է կատարվել

Թուրքիայի  և Բուլղարիայի երկու քաղաքացիներ փորձել են Երևանից Թուրքիա տեղափոխել առանձնապես խոշոր չափերի կոկային տեսակի թմրամիջոց. ինչպե՞ս տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և քննվելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:

Ամբաստանյալի աթոռին են Թուրքիայի Հանրապետության  քաղաքացի Ֆիրազ Վեհեբեն,Բուլղարիայի Հանրապետության  քաղաքացիներ  Մալեկ Ղարիբը և Հասան ալ Շահեն:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մալեկ Ղարիբը, նախնական համաձայնության գալով Ֆիրազ Վեհեբի հետ,համաքաղաքացի Հասան ալ Հահեից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝4717,31 գրամ քաշով կոկային տեսակի թմրանյութը, որը վերջինս ապօրինաբար պահում էր Ամիրյան 5-7 հասցեում: Այնուհետև Ֆիրազ Վեհբենին,Մալեկ Ղարիբին  տալով 2500 եվրո գումար,դրդել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ-ից Թուրքիայի Հանրապետություն տեղափոխել ձեռք բերված թմրամիջոցը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել