Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դեյվիդ Քեմերոնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: Նախագահը հետագա բարգավաճում և շարունակական առաջընթաց է մաղթել Միացյալ Թագավորությանը: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և խորանալ` ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:

Վարչապետ Դեյվիդ Քեմերոնին ուղղված շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առկա բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ այսօր այցելել է նաև Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն` շնորհավորել դեսպան Քեթրին Ջեյն Լիչին և դեսպանատան ամբողջ անձնակազմին:

Լուսանկարը՝ president.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել