Կրակոցներ Աշտարակում

Հունիսի 15-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի քաղաքապետարանի դիմաց կրակոցներ են հնչում: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 1964 թ. ծնված Արսեն Խ.-ին պատկանող «Մերսեդես-Բենց ՄԼ 320» մակնիշի ավտոմեքենան, որի առջևի դռան վերևի ձախ անկյունում՝ հրազենային վնասվածքի հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են արճիճանման զանգվածներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և Արսեն Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել