Վարչական իրավախախտումներ կատարելու համար կարող է կիրառվել նաև նախազգուշացում: Ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` «Նախազգուշացումը որպես վարչական տույժի միջոց արվում է գրավոր: Օրենսդրությամբ նախատեսված դեպքերում նախազգուշացումը արձանագրվում է այլ սահմանված եղանակով»:
Երթևեկության ոլորտում այս վարչական սանկցիան տույժը կիրառվում է հետևյալ դեպքերում`
1. Երբ քաղաքացիները ուղևորային կառամատույցների կամ երկաթուղային շարժակազմի տակ են մտնել, վագոնների միջև ինքնակցիչ սարքվածքների վրայով անցնել կամ ուղևորային կառամատույցի վրայից երկաթուղային գծերի վրա թռչել, բացի այդ կարող է կիրառվել նաև տուգանք 5 000 դրամիչափով:
2. Օդանավից լուսանկարելու, կինոնկարահանելու և ռադիոակապի միջոցներից օգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում, իսկ կրկնվելու դեպքում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր նյութեր կամ առարկաներ ձեռնածանրոցով փոխադրելու կանոնները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով:
4. Տրոլեյբուսով, տրամվայով, ավտոբուսով, երթուղային տաքսիով, մետրոպոլիտենով վտանգավոր նյութեր կամ առարկաներ փոխադրելը, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտում այդպիսիք ուղեբեռ կամ պահախցիկ հանձնելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև տասնապատիկի չափով: