«Մերսեդեսի» վարորդը հանդես է բերել հանցավոր ինքնավստահություն. Զավեշտալի դատական գործերից

Պարզ տեսանելիության պայմաններում «Մերսեդեսի» վարորդը հանդես է բերել հանցավոր ինքնավստահություն, բայց արգելակները չեն պահել և մեքենան խրվելով ոչխարի հոտի մեջ, մարմնական վնասվածք է հասցրել թվով 13 ոչխարի և նրանց տիրոջը` Գրիգորյան Երեմին: Դեպքի վայրում գտնվող անասնաբոյժը, զննելով նրանց, խորհուրդ է տվել բոլորին մորթել ու ծախել, քանի որ նրանք շուտով սատկելու են: Այդ պատճառով էլ Եսայանը մորթել է, որ իր վրա թանկ չնստի:

(Մեղադրական եզրակացությունից)

Ծանուցում: «Զավեշտալի դատական գործեր» շարքում տեղ են գտնում նախաքննության և դատաքննության ընթացքում ի հայտ եկած հետաքրքիր, զավեշտալի և զվարճալի իրողություններ: Իրավաբան.net կայքում հրապարակված մեջբերումները բացառապես քրեական գործերի նախաքննական և դատաքննական փուլերից են վերցրված: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել