«Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Գեղարքունիքի մարզային մասնաճյուղի իրավաբան Մանուշ Նալբանդյանի խոսքերով Գեղարքունիք մարզում քաղաքացիները գրավոր բողոքներ չեն ներկայացնում կոռուպցիայի մասին, սակայն եղել են դեպքեր, երբ շեշտել են, որ սոցիալական ծառայությունների կողմից նպաստների նշանակման ժամանակ գումար են պահանջել. «Եղել են դեպքեր, երբ քաղաքացիներին ասել են, որ պետք է վճարեն մեկ ամսվա նպաստի գումարը, որպեսզի ստանան նպաստ: Մարդիկ այս մասին խոսում են, սակայն չեն հիմնավորում ու անգամ չեն ուզում, որ այդ մասին բարձրաձայնվի»:
Մեր այն դիտարկմանը, որ ըստ էության քաղաքացիներն իրենք են ներգրավվում այդ կոռուպցիայի մեջ, իրավաբանն ասաց. «Նրանք նախընտրում են, որ ավելի լավ է որևէ չափի գումար տան ու նպաստ ստանան»:
Բացի այդ քաղաքացիները բարձրաձայնել են, որ հաշմանդամության որևէ խումբ նշանակելու համար անհրաժեշտ է կաշառք տալ. «Ասում են, բայց գրավոր բողոք չեն ներկայացնում»,- նշեց մեր զրուցակիցը: