Պատահարներ Երևանում. կան տուժածներ

Մայիսի 28-ին, ժամը 12.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 36 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 տարեկան փոքրիկը ավտոմեքենայի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ս. Տարոնցու փողոցի թիվ 11/5 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 28-ին, ժամը 20.50-ին, նշված վրաերթը կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտից, «Նիսան Միկրա» ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 29-ամյա տղամարդ, ով տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 28-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-21154» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21154»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել