Սահմանադրական դատարանի նոր որոշումները

Սահմանադրական դատարանը 2 նոր որոշումներ է կայացրել: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՍԴ մամուլի ծառայությունից:

Առաջին որոշումը վերաբերում է 2015թ. ապրիլի 8-ին ստորագրված՝ «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին:  ՍԴ-ն որոշել է, որ վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները  համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Իսկ երկրորդ որոշումը վերաբերում է 2015թ. ապրիլի 8-ին ստորագրված՝ «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին: ՍԴ-ն որոշել է, որ այս համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել