Ո՞ր դեպքերում կարող եք ամրագոտի չկապել

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածը սահմանելով «Տրանսպորտային միջոցների սեփականատերերի և վարորդների հիմնական պարտականությունները», նախատեսում է ամրագոտի չկապելու վերաբերյալ կարևոր դրույթ:

Այսպես,  մեխանիկական տրանսպորտային միջոցի, ինչպես նաև տրամվայի վարորդըպարտավոր է կառուցվածքով նախատեսված անվտանգության գոտիներով կահավորված տրանսպորտային միջոցներով երթևեկելիս լինել ամրակապված և չփոխադրել անվտանգության գոտիներով չամրակապված ուղևորների: Թույլատրվում է գոտիներով չամրակապել՝

  1. Մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի),
  2. Տրանսպորտային միջոցը վարել սովորեցնողին, երբ այն վարում է սովորողը,
  3. Օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել