Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ նոր օրենքի նախագծի հաստատումն այս պահին անորոշ վիճակում է: Արդարադատության նախարարությունն օրենքի նախագիծը ներկայացրել է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքներ ստանալու նպատակով. «Նախարարությունը սպասում է բոլոր շահագրգիռ մարմինների կարծիքներին, դեռ ոչ բոլորինն է ստացվել, երբ ստանանք, նախագիծը կուղարկենք Կառավարություն: Ժամկետը դեռ հստակ չէ»,- այս մասին Ւրավաբան.net-ին տեղեկացրեցին գերատեսչությունից:
Մինչ այս ԱՆ-ից հաղորդել են, որ օրենքի նախագծով նախատեսվել են մի շարք փոփոխություններ, որոնք ուղղված են ոլորտի կատարելագործմանը, հասարակության քաղաքական համակարգում քաղաքացիական ինստիտուտների դերի բարձրացմանը, դրանց կազմակերպական և ֆունկցիոնալ կարողությունների ամրապնդմանն ու իրացման հնարավորությունների ընդլայնմանը: Այդ նպատակով՝ առաջարկվող նախագծով տրվել է ՀԿ-ների դասակարգման յուրօրինակ մոդել, որը, թեև ուղղակի ազդեցություն չունի գործառութային ասպեկտի վրա, սակայն այն կարող է ապահովել բովանդակային նոր մոտեցում՝ ՀԿ-ների գործունեության կամ դրանց ընկալման նոր մոդելավորմամբ և հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ ամրապնդման, արժեքային վերաիմաստավորման ու զարգացման համար: