Մայիսի 24-ն Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Եվրոպայի օրվա տեղեկատվական ցուցահանդեսը:
«Մեր աշխարհը, մեր արժանապատվությունը, մեր ապագան». սա է Եվրոպայի զարգացման տարվա կարգախոսը. «Սա կատարյալ համատեքստ է տրամադրում նաև զրուցելու մեր` ԵՄ և ՀՀ համագործակցության և գործընկերության մասին: ԵՄ-ն և ՀՀ-ն համաձայնել են համագործակցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ասպարեզներում, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, կրթությունը, մշակույթը, աղքատության նվազեցումը, արդարադատությունը, բիզնեսն ու միգրացիան, շրջակա միջավայրը և գյուղատնտեսությունը: Այսօր դուք հնարավորություն ունեք ծանոթանալու ԵՄ-ի և նրա որոշ անդամ երկրների ֆինանսավորած ծրագրերին Հայաստանում»,- միջոցառման մեկնարկին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ հարկավոր է ավելի զանգավածային դարձնել ԵՄ ծրագրերը. «Մասսայական դարձնելու համար նաև հասարակության մոտ այդ ծրագրերի իրականացման, ձևերի, չափորոշիչների և պայմանների մասին տեղեկատվության մակարդակի բարձրացումն է, որին միտված է այս միջոցառումը»,- նշեց նախարարի տեղակալը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան նույնպես մասնակցում էր ցուցահանդեսին: ՀԵԻԱ-ն ներկայացնում էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող աշխատանքները:
«Մենք բերել ենք բուկլետներ, որոնք ներկայացնում ենք քաղաքացիներին և նրանց պարզաբանում, թե ինչ է իրականացվում ծրագրի շրջանակներում: ՀԵԻԱ-ն ի թիվս այլ գործողությունների տրամադրում է նաև անվճար իրավաբանական խորհրդատվություն, կազմում է հայցադիմումներ, դիմումներ և տարբեր տեսակի փաստաթղթեր»,- ասաց ՀԵԻԱ փաստաբան Մարիամ Զադոյանը, իսկ ծրագրի իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը հավելեց. «Մենք ապահովում ենք ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածով տրված իրավաբանական օգնության իրավունքը: Քաղաքացիները մեծ գոհունակությամբ են հեռանում այս տաղավարից»:
Իրավախորհրդատու Տաթևիկ Մանուկյանը փոխանցեց, որ հետաքրքրվողների թիվը բավականին մեծ է. «Կարծում ենք, որ երկուշաբթի օրվանից արդեն այցելուների թիվը կշատանա: Մարդիկ կային, ովքեր չգիտեին այս ծրագրի և դրա շրջանակներում իրականացվող անվճար իրավաբանական խորհրդատվության մասին»,- ասաց նա:
Տաղավարին մոտեցան նաև ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀԵԻԱ անդամները նրանց ներկայացրեցին ծրագիրն ու կատարված աշխատանքները:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ