ԷԿԵՆԳ-ը` Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը, հանդիսանում է միակ լիազորված ընկերությունը Հայաստանում, որը տրամադրում է թվային ստորագրություններ ֆիզիկական անձանց, ինչպես նաև զբաղվում էլեկտրոնային նույնականացման քարտերի և էլ առողջապահությանն առնչվող նախագծերի ներդրմամբ:
Բոլոր թվարկված էլեկտրոնային «նորամուծությունները» շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում հասարակության առաջադեմ ներկայացուցիչների շրջանում, քանի որ, անշուշտ, նոր խոսք են մեր իրականության մեջ, սակայն, այստեղ կուզենայի խոսել թվային ստորագրությունների մասին:
Թվային ստորագրությունների ստեղծման համար օրենսդրական հիմք է հանդիսացել 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունված «Էլեկտրոնայի փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Իմիջիայլոց, ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե ով էր նախաձեռնել սույն օրենքի ընդունումը, քանի որ այն նույնիսկ այժմ մեր` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, որպես գերակա ուղղություն դիտող պետության քաղաքացիների գերակա մեծամասնության աչքերում տվյալ օրենքը, որպես երևույթ, երևում է այնպես, ինչպես տիեզերանավի մեկնարկը անապատում իր ամբողջ կյանքը անցկացրած բեդուինի աչքերում:
Սակայն վերադառնանք տվյալ օրենքին, որը սահմանում է նաև էլեկտրոնային թվային ստորագրության հասկացությունը:
Էլեկտրոնային թվային ստորագրույթուն է կոչվում էլեկտրոնային թվային uտորագրության uտեղծման տվյալների եւ տվյալ էլեկտրոնային փաuտաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով uտացված եւ էլեկտրոնային թվային ձեւով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականությունը, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաuտաթղթի հետ եւ oգտագործվում է uտորագրող անձին նույնականացնելու, ինչպեu նաեւ էլեկտրոնային փաuտաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար:
Կարծում եմ Դուք ինձ պես զարմանքով կարդացիք վերանշյալ «ստեղծագործի» 2004 թվականին «իրականացված» մտքի թռիչքի արդյունքում ստացված «գլուխգործոցը»: Այն ոչ արդիական է, ոչ իրավաբանորեն հստակ:
ԷԿԵՆԳԻ պաշտոնական կայքում` www.ekeng.am, ամենատեսանելի տեղում տեղադրված է թվային էլեկտրոնային ստորագրության այլ սահմանում. «Թվային ստորագրությունը էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն է…»: Այս նախադասության վերջում դրված բազմակետը, երևի թե, մեր լավագույն ուղեղների կողմից թվային էլեկտրոնային ստորագրության սահմանումը տալու անզորության լավագույն խորհրդանիշն:
Մեկ բան հասկանալի է, եթե ունենք թվային էլեկտրոնային ստորագրություն` նրա օգտագործման համար պետք է ունենանք դաշտ: Դաշտ գտնելու համար տեսնենք, ինչ կարող ենք ստորագրել: Պարզվում է թվային էլեկտրոնային ստորագրության, որը ԷԿԵՆԳ-ի կողմից անվանվել է Էլ-Ստորագրություն, միջոցով կարող ենք ստորագրել ցանկացած էլեկտրոնային փաստաթուղթ: Շատ գայթակղիչ է երևում, այնպես չե՞: Իսկ օրենքի 4 հոդվածի երկրորդ պարբերությունը ընդհանրապես թևեր է տալիս մեզ` թվային էլեկտրոնային ստորագրության առավելությունները հասկացողներիս: Այն սահմանում է, որ. «էլեկտրոնային թվային uտորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաuտաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր uտորագրությամբ ամրագրված փաuտաթուղթը, եթե հաuտատվել է էլեկտրոնային թվային uտորագրության իuկությունը եւ չկան բավարար ապացույցներ այն մաuին, որ փաuտաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել եւ (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ եւ անխուuափելի են այդ էլեկտրոնային փաuտաթղթի հաղորդման եւ (կամ) պահպանման համար:
Այստեղ աչքի առաջ են գալիս ֆանտաստիկ տեսարաններ. ինտերնետի և թվային էլեկտրոնային ստորագրության առկայության շնորհիվ խուսափում ենք բազում տհաճ երևույթներից և «Կենդանի» և «Նախորոք գրանցված», «Ծանոթի միջոցով առաջ գցած» և ցանակացած այլ տհաճ հերթերից, կնքում ենք գործարքներ, ստանում ենք անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ` պարզապես զգում ենք մեզ ջունգլիներում գործող «ուժեղի» իրավունքի օրենքները ոտնահարած Մարդ:
Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային uտորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաuտաթղթեր, եթե նրանք չունեն համապատաuխան տեխնիկական միջոցներ: