Հայտնաբերվել է անգիտակից վիճակում

Մայիսի 17-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան պուրակից, «անհայտ էթոլոգիայի կոմա» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխվել 1969 թ. ծնված Գարիկ Ա.-ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբին հերթապահ բուժքույրը ներկայացրել է 1 կաթուցիչ` պատերին դեղնականաչավուն նյութով, և հայտնել, որ այն հայտնաբերել է Գարիկ Ա.-ի մոտից` բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ: 

Նշանակվել են փորձաքննություններ: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել