Վիճաբանությունը վերածվել է դանակահարության

Մայիսի 16-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի հետին և կողմնային մակերեսի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած վերք, աջ ծնկան հոդի առաջային մակերեսի քերծվածք, աջ ձեռքի 4-րդ և 5-րդ մատների կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1984 թ. ծնված Արտավազդ Տ.-ն, որտեղ հայտնել է, որ վնասվածքներն ստացել է քաղաքային զբոսայգում վայր ընկնելու հետևանքով:Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գորիսի մանկական զբոսայգում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Գագիկ Վ.-ն կտրող-ծակող գործիքով հարվածել է Արտավազդ Տ.-ին` պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մայիսի 17-ին, ժամը 23.00-ին, Գագիկ Վ.-ն կամավոր ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել