ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն սույն թվականի հունիսի 1-ից, թմրադեղերից կախվածություն ունեցող անձինք չեն ձերբակալվի: Այս մասին գրում է ամերիկյան The Huffington Post պարբերականը:
Որոշումը, սակայն, տարածվում է միայն այն անձանց վրա, ովքեր կամավոր կներկայանան ոստիկանություն և կհամաձայնեն քիմիական կախվածության դեմ բուժում ստանալ:
Նշյալ որոշումը կայացվել է վերջերս տեղի ունեցած քաղաքային ֆորումի ժամանակ: Քննարկման ընթացքում մի շարք վիճակագրական տվյալներ են ներկայացվել, որոնց համաձայան՝ միայն վերջին ամսվա ընթացքում Մասաչուսեթսի Գլոստեր քաղաքի 4 բնակիչ է մահացել գերդոզավորումից, իսկ մեկ տարվա ընթացքում նահանգում մահացել է 1000 քաղաքացի:
Ոստիկանությունը նման որոշում է ընդունել հաշվի առնելով այն հանգամանքը, որ թմրադեղերից կախվածությունը հիվանդություն է, որը պետք է բուժել: Բացի այդ, այս պարագայում բուժումը խնդրի լուծման առավել արդյունավետ լուծում է, քան բանտարկությունը:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը
Իրավաբան.net