ՀՀ դատական համակարգի սխալը հարկատուների վրա արժեցավ 160,000 եվրո

Կառավարության մայիսի 14-ի նիստում որոշում կկայացվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու մասին: Որոշման նախագծում, մասնավորապես նշված է՝

IMG_9264 copy«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 19940/05, «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» թիվ 43242/05, «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 23566/05 գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ի վճիռների պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 160,000 (հարյուր վաթսուն հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ, որից՝
ECHR copy1) 52,000 (հիսուներկու հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.
2) 44,000 (քառասունչորս հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար.
3) 64,000 (վաթսունչորս հազար) եվրոյին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը՝ «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» վճռով սահմանված արդարացի փոխհատուցման համար:»

Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն օրինական ուժի մեջ են մտել 2015 թվականի փետրվարի 13-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2015 թվականի մայիսի 13-ն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել