Վարդան Պետրոսյանի գործը. ի՞նչ դիրքորոշում է որդեգրել տուժող կողմը

Վարդան Պետրոսյանի գործով վճռաբեկ բողոքը ներկայացնելու հարցը դեռևս քննարկման փուլում է: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

Այն հարցին, թե Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանը հայտարարում էր, որ պատրաստ է հաշտեցման գնալ ու համապատասխան պայմանագրով հոգալ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը, արդյոք ընդունվե՞լ է առաջարկը, փաստաբանն ասաց. «Վարդան Պետրոսյանի՝ բավականին ուշացումով առաջարկը, ինձ՝ որպես Տաթևիկ Հակոբյանի ներկայացուցիչ ընդունելի է: Ներկա պահին այս հարցը ևս քննարկման փուլում է: Հավանաբար կառաջարկենք, որ Տաթևիկ Հակոբյանը բուժումը ստանա մեկ այլ բժշկական կենտրոնում, որն ավելի մոտ կգտնվի Տաթևիկ Հակոբյանի բնակության վայրին»:

Հիշեցնենք, որ տուժող կողմի և իրավահաջորդների ներկայացուցիչները քաղաքացիական հայցով դատարանից խնդրում էին Վարդան Պետրոսյանից հօգուտ տուժողների բռնագանձել 12 մլն 500 հազար ՀՀ դրամի չափով գումար, այս գումարի մեջ մտնում էր ինչպես ավտովթարի հետևանքով տուժած Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերն, այնպես էլ մյուս տուժողներին պատճառված վնասները, նաև փաստաբանական ծախսերը: Քաղաքացիական հայցը չի քննարկել առաջին ատյանի դատարանը, իսկ վերաքննիչ դատարանն այս մասով բերված բողոքը մերժել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել