Մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտանաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: