Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1961 թ. ծնված Միսակ Հ.-ին, ով 2001 թ. դեկտեմբերի 17-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը / 2-րդ մասի 3-րդ կետի և 308 հոդվածի /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ 1-ին մասի մեղադրանքով: