Ոստիրկանները բռնությամբ խոչընդոտել են մոր և դստեր մասնակցությունը Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին. ՀՔԾ

Քաղաքացի Նարինե Ղ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ինքը և դուստրը ցանկացել են մասնակցել երաժիշտ Սերժ Թանկյանի մամուլի ասուլիսին, սակայն ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են և իր նկատմամբ ֆիզիկական բռնություն են գործադրել, այն է՝ աջ ձեռքը ոլորել են և հրելով դուրս են հանել հյուրանոցից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:

Դրանից հետո, ոստիկանության աշխատակիցները, դարձյալ բռնություն գործադրելով, իրեն և դստերը նստեցրել են ոստիկանական ավտոմեքենան, տեղափոխել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին ու շուրջ երեք ժամ զրկել ազատությունից:

Քաղաքացի Նարինե Ղ.-ի հաղորդման հիման վրա պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել