ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2012 թվականի մայիսի 31-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հարկային տարվա սկզբին հայտարարագրել է 1,000,000.00 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով 1,250,000.00 ՀՀ դրամ: 2013թ.-ին Արփինե Հովհաննիսյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 5,171,080.00 ՀՀ դրամ:
2014թ.-ին պատգամավորը հարկային տարվա սկզբին հայտարարագրել 1,250,000.00 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով 1,500,000.00 ՀՀ դրամ, իսկ աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 6,735,278.30 ՀՀ դրամ:
Որպես պատգամավորի հետ փոխկապակցված անձ, հայտարարագիր է ներկայացրել նաև պաշտոնատար անձի մայրը՝ Աննա Մկրտչյանը: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին Ա. Մկրտչյանը հայտարարագրել է 1,790,312.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: 2014 թվականին Ա. Մկրտչյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1,812,262.00 ՀՀ դրամ:
Նաև նշենք, որ պաշտոնը ստանձնեու պահին, Արփինե Հովհաննիսյանը հայտարարագրել էր NISSAN TIIDA 1.6 I մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց, 4,000,000.00 ՀՀ դրամ, 4,995,700.00 ՀՀ դրամ՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: