Մայիսի 3-ին, ժամը 08.51-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռուսական զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿ ԱՒՆ–ից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 13-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 CT 411 (վարորդ՝ 1977 թ. ծնված Լ. Ս.) և «Օպել» մակնիշի 29 TU 664 պետհամարանիշերով (վարորդ՝ 1989 թ. ծնված Տ. Ա.) ավտոմեքենաները: Վերջինիս ուղևորը՝ 1989 թ. ծնված Ս. Ա.-ը, և ավտոնեքենաների վարորդները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Տ. և Ս. Ա.-ների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Լ. Ս.-ինը՝ միջին ծանրության: Վերջինս տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Իրավաբան.net