Գյուղնախարարության խորհուրդները պտղաբույծներին

Հանրապետությունում դիտվող խոնավ եւ տաք եղանակային պայմանները միանգամայն նպաստավոր են հատկապես կորիզավորների ծակոտկեն բծավորության եւ մի շարք այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար:

Այդ կապակցությամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս, պսակաթերթիկների թափվելուց հետո, բուժման աշխատանքներ կատարել կորիզավոր պտղատեսակների հիմնական վնասատուների եւ հիվանդությունների դեմ (ծակոտկեն բծավորություն, մոնիալ այրվածք, պտղային փտում, շերտավոր պտղացեց, կազարկա)` համատեղելով միջատասպան եւ սնկասպան պատրաստուկներ: Խորհուրդ է տրվում 1 հա-ի համար ծախսել մինչեւ 800լ բանվորական լուծույթ`

1-ին տարբերակ – օգտագործել 300մլ սկոր կամ 800մլ տոպազ` համատեղելով Նուրելլ-Դ 1.5 – 2լ կամ կալիպսո 300մլ: Փոքր այգետարածքների համար, որտեղ  օգտագործում են ձեռքի կամ շալակի սրսկիչներ` նպատակահարմար է թունաքիմիկատի ծախսը կատարել 10լ-ի հաշվով` սկոր 3 մլ, տոպազ 8 մլ, Նուրելլ-Դ -20մլ կամ կալիպսո 3մլ:

2-րդ տարբերակ – (10լ ջրի հաշվով) խորուս 3.5մլ, պղնձիօքսիքլորիդ  50-70գր, դելան 7մլ, բայլետոն 8գր, ռուբիգոն 8մլ, տոպսին 15-20գր, բորդոյան հեղուկ 1%-ոց, պատրաստուկներից որեւէ մեկով, համատեղելով կարատե 8մլ, դուրսբան 20մլ, դեցիս 5մլ, զոլոն 25մլ, սալոս 25մլ, կոնֆիդոր մաքսի 0.7գր, բազուդին 20մլ, վալսարել 15մլ, պատրաստուկներից որեւէ մեկով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել