Հայտնի են փոքր դրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների անունները

Սույն թվականի ապրիլի 29-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլին դիմած հայտերի գնահատումը:

Փոքր դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլի ընթացքում ընդհանուր թվով դրամաշնորհային ծրագրեր են ներկայացրել 19 ՔՀԿ-ներ, որոնցից 3-ը Լոռու մարզից, 3-ը՝ Գեղարքունիքի մարզից, 4-՝ը Շիրակի մարզից և 9-ը՝ Երևանից:

Ներկայացված ծրագրերից 8-ը, անցնելով նվազագույն անհրաժեշտ միավորների շեմը, անցել են հաջորդ փուլ, և դրանցից առավելագույն միավոր հավաքած առաջին հինգ ծրագրերը ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովի կողմից ընտրվել են որպես փորք դրամաշնորհների մրցույթի առաջին փուլի հաղթողներ:

Ստորև ներկայացնում ենք հաղթող ծրագրերի և ներկայացնող կազմակերպությունների ցանկը.

  • «Պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղերի ոլորտում առկա խնդիրներն ու գործընթացի կոռուպցիոն ռիսկերը»  ծրագիր, իրականացնող` «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպություն (Երևան)
  • «Կոռուպցիոն ռիսկերը ներհիվանդանոցային դեղաշրջանառության տարբեր օղակներում» ծրագիր, իրականացնող` «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն (Գեղարքունիքի մարզ)
  • «Հակակոռուպցիոն ռազմավարության երգիծական վերահսկում» ծրագիր, իրականացնող` «Արմքոմեդի» մշակութային հասարակական կազմակերպություն (Երևան)
  • «Գյումրու հատուկ խնամքի տների և մանկատների շրջանում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, երեխաների և նրանց ծնողների շահերի և իրավունքների պաշտպանության» ծրագիր,  իրականացնող` «ԼոգոՍ» Երիտասարդական հասարակական կազմակերպություն, համագործակից կազմակերպություններ`««ՈւԻԽ» Իրավաբանական Կլինիկա» հասարակական կազմակերպություն, «Արաքս Կենտրոն» Բարեգործական հասարակական կազմակերպություն (Շիրակի մարզ)
  • «Քաղաքացիական վերահսկողությունը, որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք» ծրագիր, իրականացնող` «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպություն (Լոռու մարզ)

Ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում դրամաշնորհային հայտեր ներկայացրած, սակայն դրամաշնորհներ չստացած բոլոր կազմակերպություններին և հորդորում է դիմել սույն թվականի հունիս 1-ին ծրագրի շրջանակներում հայտարարվելիք փոքր դրամաշնորհային մրցույթի 2-րդ փուլին:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության  ֆինանսական և ԵԱՀԿ օժանդակությամբ:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»

Ծրագրի Դրամաշնորհային հանձնաժողով

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ