Ապրիլի 27-ին «Արևիկ» մանկական բուժմիավորումից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ կզակի շրջանի կտրած, պատռված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Մ. Սպարապետի փողոցի N տան բնակիչ, 2009թ. ծնված Լ. Թ-ն: Այս մասին հաղորդում են ԼՂՀ ոստիկանությունից:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ նույն օրը` ժամը 17:00-ի սահմաններում, Տեր Գաբրիելյան փողոցի N տան բնակիչ, 1990թ. ծնված Ս. Մ-ն, վարելով «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան, Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Լ. Թ-ին և տեղափոխել մանկական հիվանդանոց: