Դանակահարություն Ողջի գյուղում

Ապրիլի 27-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Ողջի գյուղի բնակիչներ, 1969 թ. ծնված Յուլյա Ա.-ն և 1931 թ. ծնված Մաքսիմ Ա.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել հաղորդում տալու: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 08.50-ին, 1953 թ. ծնված Վալերի Գ.-ն վիճաբանության ժամանակ կենցաղային դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս` պատճառելով վնասվածքներ:

Դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վալերի Գ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել