Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:
Քննարկվել են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ տարբեր առաջարկություններ՝ օրենքի լրամշակված տարբերակն Ազգային ժողով ներկայացնելու նպատակով:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոսկու առքուվաճառք իրականացնողների համար առաջարկվող հարկային կարգավորումներին առնչվող հարցերի:
Լուսանկարը՝ gov.am