Ներկայացվել է Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվությունը

Ապրիլի 27-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացվել է Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվությունը: Քննարկմանը մասնակցել են ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ՎՊ խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը:

ՎՊ 2014թ. տարեկան հաշվետվությունը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը:  Վերահսկիչ պալատի 2014թ. տարեկան հաշվետվությունը քննարկելուց հետո ԱԺ պատգամավորներն այն ընդունել են ի գիտություն:

Ւրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել