Նշանակում ՀՀ քաղաքաշինության նախարարությունում

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Էդգար Գևորգյանին:

Նախարարը ներկայացնելով Էդգար Գևորգյանին, նշել է, որ նա երկար տարիներ ղեկավարել է ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը, ունի տարիների աշխատանքային փորձառություն:

Շնորհավորելով աշխատակազմի նորանշանակ ղեկավարին` նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք: Այս մասին տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքէջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել