Օդանավակայանից 15.000 դոլարին համարժեք իրեր է գողացել

Նյու-Յորքի օդանավակայանում աշխատող հավաքարարը 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք իրեր է գողացել: Այս մասին գրում է Daily Maily-ը:

Ոստիկանության փոխանցմամբ՝ Բրուքլինի 48-ամյա բնակչուհի Յուանետ Քալումին ձերբակալել են այն բանից հետո, երբ ականատեսներից մեկը նկատել է, թե ինչպես է կինը որոշ իրեր գողանում: Ականատեսն անմիջապես այս մասին տեղեկացրել է օդանավակայանի աշխատակիցներին:

Իրավապահների փոխանցմամբ՝ ոստիկանները խուզարկել են Ժանետ Քալումի, Բրուքլինում գտնվող բնակարանը: Վերջիններս բնակարանից հայտնաբերել են յոթ պլանշետ, երկու համակարգիչ, ինչպես նաև մեծ քանակությամբ խնամքի պարագաներ: 48-ամյա կինն ավելի քան 1500 շիշ խմիչէ է գողացել:

Հարցաքննության ժամանակ, կինը խոստովանել է, որ երեք տարի շարունակ American Airline-ին պատկանող ինքնաթիռներից տարբեր իրեր է գողացել:

Newsday-ը գրում է, որ դեռևս հայտնի չէ, արդյոք 48 ամյա կինն իրերը գողացել է անձնական օգտագործման թե այն վաճառելու նպատակով:

Կնոջը մինչև յոթ տարվա ազատազրկում է սպասվում:
Պատրաստեց Լիլիթ Գասպարյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել