Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը անվանել է Ցեղասպանություն

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի զանգվածային սպանությունը անվանելէ Ցեղասպանություն` իրադարձությունների մի մասի համար պատասխանատվությունը դնելով Գերմանիայի վրա:

«Այս դեպքում մեր` գերմանացիներիս առաջ դրված է այդ իրադարձությունների վերաբերյալ մեր տեսակետների վերանայման խնդիրը, երբ խոսքը գնում է Հայոց Ցեղասպանության համար մեր պատասխանատվության, հնարավոր է նաև մեղքի մասին»,- ասել է նախագահը` նկատի ունենալով աքսորի ժամանակ Կայսերական Գերմանիայի զինվորականների մասնակցությունը:

Բացի այդ, Գաուկը ընդգծել է, որ «հայերի ճակատագիրը պարզ օրինակն է այն զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանման և նույնիսկ ցեղասպանության, որով նշանավորվեց 20-րդ դարը»:

Նույն արտահայտությունը օգտագործվում է Բունդեսթագի իշխող խմբակցությունների պատրաստած հայտարարության մեջ ` ապրիլի 24-ին խորհրդարանի քննարկման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել