«Deutsche Welle»-ի անդրադարձը Հայոց Ցեղասպանությանը

Գերմանական «Deutsche Welle» պարբերականը հոդված է հրապարակել Հայոց Ցեղասպանության մասին` մասնավորապես նշելով, որ Ավստրիայի խորհրդարանի օրենսդիրներն առաջին անգամ օգտագործել են ցեղասպանություն եզրույթը` առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային ջարդերը նկարագրելու համար: Ցեղասպանության 100-րդ տարելիցին զուգահեռ, խորհրդարանականները կոչ են արել Թուրքիայն` ճանաչելու հայոց ցեղասպանությունը: Խորհրդարանի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ավստրիայում գործող թուրքական կազմակերպությունների անդամները հայտարարությամբ են հանդես եկել`նշելով, որ հիասթափված են Ավստրայի խորհրդարանից: Նրանք նշել են, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն եզրությով նկարագրելու համար, ոչ մի իրավական և պատմական հիմքեր չկան:

Պարբերականը նաև նշել է, որ ավելի քան 2 տասնյակ երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, իսկ ընդամենը վերջերս արդեն Հռոմի Ֆրանցիսկ Պապն է ոճրագործությունը որպես ցեղասպանություն որակել:

Լիլիթ Գասպարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել