Քաղաքացիական հասարակությունը պետք է օգտվի ընձեռնված բացառիկ հնարավորությունից. ՀԿ նախագահ

Քաղաքացիական հասարակության անդամներին համար պետք է մասնակցություն ապահովել Սահմանադրական բարեփոխումների տեքստի մշակման հարցում: Կարծում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Հարությունյանը:

«Մասնակցություն ասելը բացառապես չի ենթադրում համաձայնություն արտահայտել առաջարկվող հայեցակարգի յուրաքանչյուր դրույթի վերաբերյալ, այլ հակառակը՝ հենց տեքստի մշակման գործընթացում մասնակցային իրավունքի իրացումը ենթադրում է, որ ներկայացված կարծիքներն ու մտահոգությունները պետք է իսկապես արձանագրվեն»,- Սահմանադրական բարեփոխումներում քաղաքացիական հասարակության դերի մասին հանրային քննարկման ժամանակ նշեց տիկին Հարությունյանը:

Մասնակցության հնարավորությունը, ըստ ՀԿ նախագահի, բացառիկ է այն առումով, որ մնացած ընտրական գործընթացներում քաղհասարակության համար բացառվում է:

Մանրամասները՝ տեսանյութում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել