3 տարի կալանքի տակ գտնվող Ա․Ա․-ի գործով կդիմեն ՄԻԵԴ

Շուրջ 3 տարի կալանքի տակ գտնվող 28-ամյա Ա․Ա․-ի գործով շուտով գանգատ կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Ա․Ա․-ի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Վճռաբեկ դատարանը մերժեց բողոքը վարույթ ընդունել: Եվ այժմ մի քանի ճշտումներ ունեմ կատարելու, որից հետո հաջորդ քայլս կլինի դիմել Եվրոպական դատարան»,-ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերվում է Աշոտի ծնողների և հարազատների կազմակերպված բողոքի ակցիաներին, Լ. Սիմոնյանը հայտնեց, որ թեև նման ակցիաներն այլևս անօոգւտ են, սակայն ծնողները կշարունակեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Հիշեցնենք` որ Ա․Ա․-ն Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում են «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 000 դրամի գողություն կատարելու մեջ:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Էդգար Կարաքեշիշյանին և Ա․Ա․-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով կատարված գողությունը, որի համար նախատեսվում է ազատազրկում` 4-ից 8 տարի ժամկետով) և դատապարտել ազատազրկման Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի, իսկ Ա․Ա․-ին 5 տարի 6 ամիս ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել