Հայտարարվում է մրցույթ` թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հայտարարվում է մրցույթ` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի կողմից ներկայացվող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար։

Նշված թափուր պաշտոնի համար մրցույթին կարող են մասնակցել` 1) 30 տարին լրացած, 2) բարձրագույն կրթություն ունեցող, 3) բարոյական բարձր հատկանիշներով օժտված, 4) հասարակության կողմից ճանաչված եւ 5) առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սահմանադրական դատարանից։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

ա) դիմում,

բ) անձնագրի պատճեն,

գ) բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթղթի պատճեն,

դ) ինքնակենսագրություն (մանրամասն),

ե) աշխատանքային գրքույկի պատճեն կամ քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին` օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված (հաստատված),

զ) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը), է) 2 լուսանկար` 3×4 չափի:

Փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ` ամեն օր՝ մինչեւ 10.05.2015թ. ներառյալ (բացառությամբ՝ շաբաթ եւ կիրակի օրերի)` ժամը 10:00-17:30` Երեւան, 0019, Բաղրամյան պողոտա 10 հասցեով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել