Ավարտվեց փոքր դրամաշնորհային մրցույթին դիմելու վերջնաժամկետը. հայտնի են դիմող ՔՀԿ-ների անունները

Սույն թվականի ապրիլի 15-ին ավարտվեց «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլի ՔՀԿ-ների կողմից հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը: Ընդհանուր թվով դրամաշնորհային ծրագրեր են ներկայացրել 19 ՔՀԿ-ներ:

Ստորև ներկայացնում ենք հայտ ներկայացրած ՔՀԿ-ների ցանկը.

  1. «Աքիլես» ՀԿ
  2. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ
  3. «Զարթոնք-89» ՀԿ
  4. Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
  5. Պրոֆեսիոնալները հանուն քաղաքացիական հասարակության ՀԿ
  6. «Արմքոմեդի» մշակութային հասարակական կազմակերպություն
  7. «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ
  8. «Տեղական ինքնակառավարման զարգացմանն աջակցող տեղեկատվական ուսուցողական կենտրոն» ՀԿ
  9. «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն
  10. Լրագրողների «Սելեն» ակումբ ՀԿ
  11. «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  12. «Լոռու մարզի համատիրությունների կենտրոն» ՀԿ
  13. «Սրբազան հող» ՀԿ
  14. «Համայնքային Նախաձեռնությունների և Քարոզչության կենտրոն» ՀԿ
  15. «Լոգոս» Երիտասարդական ՀԿ
  16. Գյումրու Երիտասարդ Քրիստոնեական Ասոցիացիա
  17. «Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ
  18. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  19. «Գավառի բիզնես կենտրոն» ՀԿ

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվորպական Միության ֆինանսական օժանդակությամբ և փոքր դրամաշնորհային մրցույթի 1-ին փուլում փոքր դրամաշնորհների տրամադրման միջոցով կֆինանսավորվեն 5 ծրագրեր:

Հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի ծրագրային կայքում 2015 թվականի ապրիլի 30-ին:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողով

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ